Ժիրայր Մարգարյանը երկարաձգել է պայմանագիրն Ուրարտուի հետ

15/06/2025 20:55 Սպորտ

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտնել է, որ թիմի պաշտպան Ժիրայր Մարգարյանը երկարաձգել է իր պայմանագիրը։ Նա թիմում կմնա մինչև 2027 թվականի հունիսը։

«Նա մնում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Մարգարյանը «Ուրարտու» է վերադարձել անցյալ տարի՝ Ուկրաինայի «Վերես» ակումբում խաղալուց հետո։ Անցած մրցաշրջանում նա կայուն խաղ է ցույց տվել՝ մասնակցելով ավելի քան 40 խաղի և խփելով 2 գոլ։

Ժիրայրը նաև Հայաստանի ազգային հավաքականում խաղալու փորձ ունի:

–00—ՅՄ