Հայ մարզիկներն արծաթե մեդալ են նվաճել հրաձգության աշխարհի գավաթի խաղարկությունում

14/06/2025 18:53 Սպորտ

Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Մյունխենում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեցին արծաթե մեդալ, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

10 մետր օդամղիչ ատրճանակով խառը թիմային հրաձգության մրցույթի եզրափակիչում մարզիկները պարտվեցին Չինաստանից ժամանած զույգին։

–00—ՄԱ