«Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի

10/06/2025 11:19 Սպորտ

«Փյունիկ» ՖԱ-ի շարքերն է համալրել 23-ամյա հարձակվող Գևորգ Տարախչյանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Նա ելույթ է ունեցել նաև Հայաստանի Մ-14, Մ-15, Մ-16, Մ-17, Մ-18, Մ-19 և Մ-21 տարեկանների հավաքականներում, իսկ 2024 թվականի հունիսի 4-ին, Սլովենիայի ընտրանու դեմ ընկերական խաղում իր նորամուտն է նշել Հայաստանի ազգային հավաքականում»,-ասված է հայտարարության մեջ: