Պարտության գինը․ բարկացած Կարլսենը պարտությունից հետո բռունցքով հարվածել է շախմատային սեղանին

02/06/2025 16:14 Սպորտ

Շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը բուռն է արձագանքել աշխարհի գործող չեմպիոն՝ հնդիկ Գուկեշ Դոմարաջուի դեմ խաղում կրած պարտությանը։ Հաղթական դիրքում Կարլսենը սխալ է թույլ տվել, ինչից հետո չի կարողացել զսպել իր զայրույթը։

Շախմատիստները հանդիպել են Ստավանգերում անցկացվող Նորվեգիայի շախմատի մրցաշարի շրջանակում։ Վեցերորդ տուրում Կարլսենը պարտվել է դասական պարտիայում։ Հիշեցնենք, որ առաջին տուրում նա հաղթել էր Գուկեշին։

ՖԻԴԵ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում Մագնուս Կարլսենը շարունակում է զբաղեցնել առաջատարի հորիզոնականը՝ 2837 միավորով, մինչդեռ Գուկեշ Դոմարաջուն երրորդ տեղում է՝ 2776 միավորով։

–00—ՅՄ