Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներով․ նոր մանրամասներ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24News

Ամստերդամի «Այաքսը» հրաժարվել է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Armsport.am-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդում է ESPN-ը, հոլանդական ակումբը բարձր է գնահատում Սպերցյանի խաղային որակները, սակայն որոշումը պայմանավորված է քաղաքական բնույթի պատճառներով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Այաքսը» չի պատրաստվում համագործակցել ռուսական ակումբների հետ՝ ՌԴ-ի հետ կապված ունեցած «բարոյական անհամաձայնությունների» պատճառով։ Հետևաբար, Սպերցյանի տրանսֆերը արգելափակվել է ոչ թե մարզական, այլ արտաքին գործոնների ազդեցությամբ։
Հիշեցնենք, որ Սպերցյանը վերջերս հայտարարել էր, որ դեռևս հստակ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ և չի կարող հաստատել՝ արդյոք կմնա «Կրասնոդարի» կազմում նաև հաջորդ մրցաշրջանում։
—00—ՄԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
1997 թվականից հետախուզվող կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
-
Ասադի ռեժիմի անկումից ի վեր Իսրայելը փորձում է կազմալուծել Սիրիան․ Ահմադ ալ-Շարաա
-
Միջնորդ երկրներից ստացված փաստաթղթերի ու դրան հայկական կողմի պատասխանի թեման մնում է առեղծված
-
Պատանեկան ԵԱ․ Հայաստանի թիմը նվաճեց 2 ոսկե, 5 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ
-
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
Ստրկատիրական կարգեր ՔՊ-ում․ Սիմիդյանն ազատվել է Փաշինյանին հակաճառելու համար․ «Հրապարակ»
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է