Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 17:30-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ հավաքին մասնակցում են հետևյալ 27 ֆուտբոլիստները.
Հենրի Ավագյան — «Արարատ—Արմենիա»
Արման Ներսեսյան — ԲԿՄԱ
Արսեն Բեգլարյան — «Վան»
Անատոլի Այվազով — «Վան»
Վարազդատ Հարոյան — «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան — «Արարատ—Արմենիա»
Էդգար Գրիգորյան — «Արարատ—Արմենիա
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Հովհաննես Համբարձումյան — «Նոա»
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Նաիր Թիկնիզյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Գեորգի Հարությունյան — «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)
Էդգար Սևիկյան — «Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)
Տիգրան Ավանեսյան — «Արսենալ Տուլա» (Ռուսաստան)
Թոմաս Ադորյան — «Բանֆիլդ» (Արգենտինա)
Գոռ Մանվելյան — «Նոա»
Կարեն Մուրադյան — «Արարատ—Արմենիա»
Հովհաննես Հարությունյան — «Արարատ—Արմենիա»
Դանիել Աղբալյան – ԲԿՄԱ
Դավիթ Հակոբյան – ԲԿՄԱ
Արթուր Սերոբյան — «Շերիֆ» (Տիրասպոլ, Մոլդովա)
Արթուր Միրանյան — «Ունիվերսիտատեա Կլուժ» (Ռումինիա)
Ժիրայր Շաղոյան — «Արարատ—Արմենիա»
Արայիկ Էլոյան – ԲԿՄԱ
Հունիսի 5-ին հավաքականը կմեկնի Պրիշտինա՝ հունիսի 6-ին «Ֆադիլ Վոկրի» մարզադաշտում անցկացնելու առաջին ընկերական հանդիպումը Կոսովոյի ընտրանու դեմ: Հանդիպման մեկնարկը՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով):
Հունիսի 7-ին ազգային հավաքականը կմեկնի Պոդգորիցա: Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա Նիկշիչ քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22:00-ին:
–00–ԱՀ