Միլանը հայտարարեց նոր գլխավոր մարզչի նշանակման մասին. պաշտոնական
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

«Միլանը» պաշտոնապես հայտարարել է Մասիմիլիանո Ալեգրիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ «ռոսոներիները» մասնագետին առաջարկել են երկամյա պայմանագիր՝ տարեկան մինչև 5 միլիոն եվրո աշխատավարձով, ինչպես նաև նախատեսված են բոնուսային վճարումներ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
«Ակումբը ջերմորեն ողջունում է և մաղթում է ամենայն բարիք Մասիմիլիանոյին և նրա անձնակազմին»,- նշված է «Միլանի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ալեգրին նախկինում արդեն ղեկավարել է «Միլանը»՝ 2010-ից 2014 թվականներին։ Նրա գլխավորությամբ ակումբը 2010/11 մրցաշրջանում դարձավ Իտալիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը։
57-ամյա մասնագետի վերջին աշխատավայրն էր «Յուվենտուսը», որը մարզել է 2021–2024 թվականներին։
–00–ԱՀ