Թիկնիզյանով հետաքրքրված է երեք կամ չորս ակումբ․ Լոկոմոտիվի սպորտային տնօրեն

28/05/2025 18:01 Սպորտ

«Լոկոմոտիվի» սպորտային տնօրեն Դմիտրի Ուլյանովը խոսել է թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հնարավոր տրանսֆերի մասին։ Այս մասին գրում է armsport.am-ը։

«Այս պահին ակումբը Թիկնիզյանի վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել։
Բայց զանգահարում և հարցնում են։ Նրանով հետաքրքրված են երեք կամ չորս ակումբներ», — Ուլյանովի խոսքերն են փոխանցում Чемпионат-ի թղթակիցները։

Նախորդ մրցաշրջանում Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։

–00–ԱՀ