Ես կընդունեի այդ մենամարտը, քանի որ նա մեծ ճանաչում ունի․ Արման Ծառուկյան
23/05/2025 18:10
Սպորտ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

UFC-ի թեթև քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը հայտնել է, որ պատրաստ է մենամարտել բրիտանացի Փեդի Փիմբլեթի դեմ:
«Փիմբլեթը վերջին մենամարտում շատ լավ հանդես եկավ: Այժմ կարելի է վստահորեն ասել, որ նա ունակ է մրցել թոփ-10 մարզիկների հետ: Եթե ինձ առաջարկեն ամռանը նրա դեմ մենամարտել, ես կհամաձայնեմ:
Ես կընդունեի այդ մենամարտը, քանի որ նա մեծ ճանաչում ունի: Նա վերջերս հաղթել է Մայքլ Չենդլերին և իր հաղթանակների շարքը հասցրել է վեց կամ յոթ մենամարտի: Նա դեռ անպարտելի է UFC-ում, ուստի այդ մենամարտը կարևոր է: Բացի այդ, ես ավելի շատ երկրպագուներ կունենամ Մեծ Բրիտանիայում», — Red Corner MMA-ին ասել է Արման Ծառուկյանը:
28-ամյա Ծառուկյանն ունի 22 հաղթանակ և 3 պարտություն: Փիմբլեթի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն:
–00–ԱՀ