Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող միջազգային մրցաշարին

18/05/2025 Սպորտ

Մայիսի 17-25-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում անցկացվում է 8th Sharjah Masters 2025 շախմատի միջազգային մրցաշարը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայաստանից A խմբում (2500+ վարկանիշ) մասնակցում են գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Էմին Օհանյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը:

B» խմբում (1900+ վարկանիշ) մասնակցում են կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը:

–00—ՍՊ