Հենրիխ Մխիթարյանի թուրք խաղընկերը մաֆիայի հետ կապերի համար որակազրկվել է

02/05/2025 Սպորտ

Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին և նույն թիմի  կիսապաշտպան, ազգությամբ թուրք Հաքան Չալհանօղլուն որակազրկվել են Իտալիայի ֆուտբոլի առաջնության մեկ խաղով:

Միլանի դատախազությունը պարզել է, որ նրանք կապ են ունեցել «Ինտերի» երկրպագու Մարկո Ֆերդիկոյի հետ՝ 2023 թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչի տոմսերի բաշխման հարցով, որտեղ «Ինտերը» 0:1 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»։

2024 թ. սեպտեմբերին Ֆերդիկոն ձերբակալվել է մաֆիայի հետ կապերի և այլ հանցագործությունների կասկածանքով։ Ինձագին և Չալհանօղլուն համագործակցել են քննության հետ, հաստատել են կապը Ֆերդիկոյի հետ:

Ըստ թուրքական լրատվամիջոցի՝ Ինձագին տուգանվել է 15,000,  իսկ Չալհանօղլուն՝ 30,000 եվրոյով։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

–00—ՅՄ