ՌԴ-ն ի՞նչ կապի ՀՀ-ում տեղի ունեցողի հետ, մի՛ թունավորեք հայ հասարակությունը, կրոնական հարցերը հարգեք

02/07/2025 16:58 Քաղաքական

Ռուսաստանը շահագրգռված է կայուն, զարգացող և եղբայրական Հայաստանով, քանի որ նման երկիրը շահավետ է առաջին հերթին ՀՀ-ին։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուս դիվանագետը այսպես է մեկնաբանել լրատվամիջոցների և հանրության կողմից Ռուսաստանի հետ հայկական ընդդիմության և հոգևորականների ենթադրյալ կապի վերաբերյալ լուրերը։

«Գրում են նրանք, ամաչում են մնացածը: Սա սարսափելի տեղեկատվական արշավ է Հայաստանի, առաջին հերթին՝ հայ ժողովրդի համար, որովհետև այն պառակտում է հասարակությունը»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ անհասկանալի է, թե ինչու է Ռուսաստանը խառնվում այս հարցին։ Իրականում Մոսկվան անկեղծորեն հետաքրքրված է եղբայրական Հայաստանի կայունությամբ և ցանկանում է այն տեսնել որպես բարգավաճ, զարգացող երկիր, նման երկիր լինելը նաև իր համար է օգտակար։

–00—ՅՄ