Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հարցը

02/07/2025 14:41 Քաղաքական

Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

–00—ՅՄ