Փոխվարչապետը և Դանիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները

01/07/2025 14:13 Քաղաքական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Դանիա երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր: Մհեր Գրիգորյանը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական կապերի ակտիվացման տեսանկյունից հնարավոր համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում:

Զրուցակիցներն առանձնահատուկ քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարներն առողջապահության ոլորտում:

–00—ՅՄ