Փաշինյանն «իրեն կոտորում» է, որ վերընտրվի, դրա համար պայքար սկսեց ՀԱԵ-ի և Կարապետյանի դեմ. Զատուլին
24/06/2025 10:56
Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է երկրի տնտեսական վիճակից դժգոհ բոլոր քաղաքացիներին հանել գործարար Սամվել Կարապետյանի դեմ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Քաղաքական գործչի խոսքով՝ Փաշինյանը «գլուխ է կոտրում», թե ինչպես վերընտրվել 2026 թվականի հունիսին, և որպես նոր քարոզարշավ, պայքար, որի մեջ նա մտադիր է ներքաշել ամբողջ Հայաստանը, պայքար է սկսել Հայ Եկեղեցու դեմ։
Բացի այդ, պատգամավորը կարծում է, որ Կարապետյանը կկարողանա դառնալ հայ ժողովրդի առաջնորդը, և Փաշինյանը նրան իրականում հնարավորություն է տալիս իրեն հռչակել ոչ միայն որպես գործարար և բարերար, այլև որպես քաղաքական գործիչ։
–00—ՅՄ