Հայաստանը կարևորել է ԱՄԿ-ի հետ կայուն զարգացումը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԱՄԿ համագործակցության օրակարգային հարցեր՝ երկուստեք կարևորելով կայուն զարգացմանը և արդար անցմանն ուղղված փոխգործակցությունը:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի ակտիվ ներգրավվածությունն ԱՄԿ շրջանակներում, մասնավորապես՝ ԱՄԿ կոնվենցիաների վավերացման, կառավարություն-աշխատողներ-գործատու կազմակերպություններ եռակողմ գործընկերների ներգրավման և սոցիալական երկխոսության խթանման ոլորտում Հայաստանի գործադրած ջանքերի համատեքստում:
Անդրադարձ է կատարվել նաև 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքներին և ԱՄԿ հետ հնարավոր համագործակցությանը:
–00—ՍՊ