ՀՀ-ն կողմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը Գազայում հրադադար է պահանջում

13/06/2025 11:41 Քաղաքական

Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևին, որն անհապաղ հրադադար է պահանջում Գազայի հատվածում։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Բանաձևին աջակցել է 149 պետություն, 12-ը դեմ են քվեարկել, 19-ը՝ ձեռնպահ։ Բանաձևին դեմ արտահայտվածների թվում են ԱՄՆ-ն և Իսրայելը, որոնց միացել են Արգենտինան, Ֆիջին, Հունգարիան, Պարագվայը և այլ պետություններ։

Ձեռնպահ են մնացել Վրաստանը, Հնդկաստանը, Չեխիան, Էկվադորը, Եթովպիան և այլն։

–00—ՅՄ