Փաշինյանը շարունակում է GLOBSEC ֆորումի շրջանակում հանդիպումները

13/06/2025 20:14 Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել GLOBSEC 2025 ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու և արդի թեմաների շուրջ քննարկումներին մասնակցելու համար:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ:

–00—ՍՊ