Ադրբեջանցի պատգամավորը Սիբիրը հին թուրքական հող է անվանել

03/06/2025 20:48 Քաղաքական

Աղմկոտ սկանդալ է տեղի ունեցել Ռուսաստանում. Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանի դումայի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրն անվանել է «թյուրքական հնագույն երկիր»:

Պատգամավորի հայտարարությունը բուռն սկանդալ է առաջացրել Ռուսաստանում։

Բողոքներ են ուղարկվել իրավապահ մարմիններին, իսկ պատգամավորը ճնշման տակ ստիպված է եղել ներողություն խնդրել։

–00—ՍՊ