Հայաստանին մեծ քաղաքական ռեբրեդինգ է պետք՝ այլընտրանքային բովանդակությամբ, նոր հարթակներով

25/05/2025 11:35 Քաղաքական

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքում գրառում է կատարել․ «Հայաստանին մեծ քաղաքական ռեբրեդինգ է պետք։

Երկրորդ և երրորդ նախագահների, նրանց թիմերի հեռակա բանավեճին եմ հետևում: Դրան բովանդակային հարթության վրա միջամտելու ցանկություն չունեմ, բայց մի քանի հետևանքային արձանագրում ուզում եմ անել:

Էդ վեճի հետևանքով.

Այս խորհրդարանում իմպիչմենտի հեռանկարը թաղվում է, մանավանդ, բանավեճի սուբյեկտները այլընտրանքային քաղաքական բովանդակություն չեն առաջարկում, հետևաբար՝ փողոց գեներացնելու պոտենցիալ չունեն:

2021-ի արատավոր մոդելը վերացնելու ռեալ հնարավորություն է առաջացել: Լևոն Տեր- Պետրոսյանը դա դեռ 2021-ին էր առաջարկում, Սերժ Սարգսյանը հիմա է այդ մասին խոսում, մնում է Ռոբերտ Քոչարյանը, ով դեռ հավատում է 2021-ի մոդելին,

հին, բայց գործող քաղաքական համակարգը՝ իր մեծ ու փոքր կուսակցություններով, ամուլ է, ոչ կենսունակ: Հայաստանին մեծ քաղաքական ռեբրեդինգ է պետք՝ այլընտրանքային բովանդակությամբ, նոր հարթակներով, վաղվա Հայաստանի մասին տեսլականով,

փոփոխությունների սոցիալական բազան սովորական մարդիկ են, փոքր գործարարները, ոչ նոմենկլատուրային մտավորականությունը(էս ձևակերպումը իմ ընկեր Արման Գրիգորյանից եմ «գողացել»): Այս խավերը, որոնք հասարակության մեծամասնությունն են, չեն հանդուրժում այսօրվա ստատուս- քվոն»:

–00—ԱՊ