Վանաձորի անտառային հատվածում կողաշրջված «Mitsubishi»-ն փրկարարները դուրս են բերել անվտանգ տարածք

25/05/2025 14:21 Ներքին կյանք

Մայիսի 25-ին, ժամը 11:53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։

 

–00—ԱՊ