2020-ին Ռուսաստանում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ, որ կանգնեցվի պատերազմը․ Ալեն Սիմոնյան

09/05/2025 Քաղաքական

2020 թվականի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, այդ օրերին Ռուսաստանում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ, որ կանգնեցվի պատերազմը։ Երկիր կարող էինք կորցնել։ Նման հայտարարություն է արել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ «deep talks»-ում։

Նրա կարծիքով՝ 2021-ին մարդիկ պատերազմից հետո քվեարկեցին ՀՀ ինքնիշխանության համար.

«Պատերազմից հետո դարձանք իշխանություն, և այդ պրոցեսը շարունակվում է»,- ասել է նա։

ԱԺ նախագահը, սակայն, չգիտի՝ իրենց քվեարկած մարդիկ գո՞հ են իշխանությունից ի վերջո։

 

–00–ՍՊ