Վստահ եմ՝ արդյունավետ համագործակցության շնորհիվ կհաջողվի ակտիվացնել ՀՀ-ի և Գերմանիայի միջև կապերը

08/05/2025 Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու առիթով:

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլերի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Գերմանիան Հայաստանի վստահելի գործընկերն է, որի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացմանը Հայաստանի Հանրա­պետու­թյան կառավարությունը մեծ կարևորություն է տալիս:

Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնա­վար­ման տարիներին ևս մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբե­րու­թյունները կշարունակեն ընդլայնվել՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխա­դարձ վստահության վրա:

Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխա­նությանն ու տարածքային ամբողջականությանը, Հայաստանում իրականացվող ժո­ղովրդավարական բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկե­րության հետագա խորացմանը:

Վստահ եմ, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ մեզ կհաջողվի նաև էականորեն ակտիվացնել Հայաստանի և Գերմանիայի միջև տնտեսական կապերը։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

–00–ՀԱ