Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա

24/04/2025 Քաղաքական

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Էստոնիայի կառավարության պաշտոնական կայքից:

Փաշինյանն Էստոնիայում կլինի ապրիլի 27-28-ը: Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Էստոնիայի վարչապետ  Քրիստեն Միխալի, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարի և արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնայի հետ:

Ըստ հաղորդագրության՝ հանդիպում է նախատեսված նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 28–ին նախատեսված է երկու երկրների վարչապետերի մամուլի ասուլիս: Ասուլիսին նախորդող երկկողմ հանդիպմանը կքննարկվեն պաշտպանական ոլորտի հարցեր, երկկողմ հարաբերությունները խթանելու հնարավորությունները, ԵՄ–ի և Հայաստանի հարաբերությունները և միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցեր:

–00—ՅՄ