7 տարի շարունակ կազմաքանդեցիք ամեն բան ու դեռ մեղադրում եք ուրիշներին․ Լիլիթ Գալստյան

22/04/2025 Քաղաքական

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․

«Պաթոլոգիան գիտություն է հիվանդությունների պատճառների, դրանց առաջացման, ընթացքի և ելքի օրինաչափությունների մասին։ Այն ուսումնասիրում է հիվանդության ընդհանուր պատճառները, օրինաչափություններն ու ելքը․․․

Վերջին օրերին քպ-ականների՝ ներառյալ նրանց առաջնորդի քաղաքական վարքում նկատվող բռնկումները բոլորովին էլ գարնանային սրացումներ չեն։

Սա արդեն անհերքելի և անբուժելի ախտանիշերով դրսևորվող համավարակ է՝ սեփական քաղաքական ճակատագրից չջնջվող ու ձեր ճակատին դաջված ուրացողի շտամով։

Սա նաև օրինաչափ է, որովհետև գիտակցում եք և կանխատեսում ձեր քաղաքական հոգեվարքը։

Ու ձեզ ոչինչ չի փրկի․

մի ամբողջ ժողովրդի գլխին փաթաթել սեփական կործանարար զրո կետը,

7 տարի շարունակ կազմաքանդել ամեն բան,

սեփական ձեռքերը հեղել 5000 երիտասարդի արյամբ,

դառնալ,Արցախի ցեղասպանության հանցակիցը,

հայրենազրկել ու երեքհազարամյա բնօրրանից տնավեր դարձնել 120000 բնիկ արցախահայությանն

ու դեռ մեղադրել ուրիշներին և հատկապես ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ, նրան պիտակավորելով որպես «գլխուղեղի դաշնակիզմ»․․․

Այսպիսին լինելու և այսքան անկելու համար մեծ բան պետք չէ, պարզապես պետք է լինել Արսեն Թորոսյան։

–00—ՍՊ