Արթիկ-Պեմզաշեն ճանապարհին «ՎԱԶ-21099»-ը բախվել է ինտերնետի հենասյանը և շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

վթար

Մայիսի 2-ին՝ ժամը 07:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Օ., ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ինտերնետի հենասյանը և շրջվել: Վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արթիկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին մոտեցրել շտապօգնության մեքենային: