Սայաթ-Նովա փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

դի

Մայիսի 1-ին՝ ժամը 10:31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 4Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել Արտաշես Վ.-ի (ծնված 1937 թ.) դին: