Հոնկոնգում պետծառայողները հաջորդ շաբաթվանից կանցնեն աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

.

Հոնկոնգում պետծառայողները, COVID-19-ի իրավիճակի բարելավման կապակցությամբ, կվերադառնան աշխատանքի: Այս մասին հայտնել է տեղական վարչակազմի ղեկավար Քերի Լամը, փոխանցում է ТАСС-ը:

«Կառավարության որոշմամբ՝ հանրային ծառայությունները կվերսկսեն իրենց աշխատանքը հաջորդ երկուշաբթի օրվանից», - ասել է նա լրագրողներին: Լամը նաև հավելել է, որ նախապատրաստվում է թանգարանների, գրադարանների և մարզական հարթակների բացումը:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հոնկոնգում COVID-19-ով պայմանավորված իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Այստեղ արձանագրվել են կորոնավիրուսով վարակման միայն առանձին, եզակի դեպքեր՝ կապված ԱՄՆ-ից և Եվրոպայից տեղի բնակիչների և ուսանողների վերադարձի հետ։ Վերջին երկու օրվա ընթացքում հիվանդներ չեն եղել:

Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 1 037, որից չորսը՝ մահվան ելքով: 772 վարակվածներ ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցներից: