Փաստաբան Տիգրան Աթանեսյանը կլինի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

դատավոր

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի ներկայացուցիչը կլինի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։

«Պատիվ ունեմ տեղեկացնելու, որ կարգապահական վարույթի շրջանակներում հանդիսանալու եմ պարոն Ազարյանի ներկայացուցիչը:

Ավելի մանրամասն գործի վերաբերյալ տեղեկատվությունը, հաշվի առնելով առկա սահմանափակումները, հանրությանը կներկայացնեմ հաջորդ շաբաթ», - գրել է Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ապրիլին արդարադատության նախարարության կողմից: Պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստի ժամանակ հնչած գնահատականն է: