Հայաստանում 11 թոքաբորբի դեպք ունենք, 3-ին անհրաժեշտ է ինտենսիվ բուժում. Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

.

«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսով հիվանդ 11 պացիենտի մոտ թոքաբորբ է հայտնաբերվել, նրանցից երեքն ինտենսիվ թերապիա է ստանում, սակայն ոչ մեկի կյանքին վտանգ չկա։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

«Նրանցից 3–ին էր անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա եւ նրանք գտնվում են այդ բաժանմունքում, սակայն կրկին որեւէ մեկի կյանքին բարեբախտաբար վտանք չի սպառոնում»,–ասաց Թորոսյանը։