ՊՆ-ում ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացում խախտումներ են արձանագրվել. ՊՎԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

բատինկա

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ:



Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։



Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։