Վանաձորում մուտք են գործել բնակարան, ներքնակի տակից գողացել 4000 դոլար և 600000 դրամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News

գողություն

Փետրվարի 25-ին՝ ժամը 17։35-ին, ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Շինարարների փողոցի մի բնակարանից փող են գողացել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին 72-ամյա բնակարանատերը հայտնել էր, որ հունվարի 2-ի ժամը 17։30-ից փետրվարի 25-ի ժամը 17.00-ն ընկած հատվածում անհայտ եղանակով մուտք են գործել բնակարան և ներքնակի տակից գողացել 4000 դոլար և 600 հազար դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել տուժողի 31-ամյա դուստրը, որը տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է: