Շիրակում BMW X5-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 31, 24News

1

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85 կմ հատվածում BMW X5 մակնիշի 90 AP 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Հյուսիս-Հարավ նորակառույց ավտոճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։