«Ճանաչվել եմ տուժող». Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել ՀՔԾ այցելությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է, թե որ գործով է հունվարի 24-ին հարցաքննվել Հատուկ քննչական ծառայությունում։

«Ստիպված եմ ասել։ Ուրեմն հիշում եք կամ չեք հիշում, որ 2010 թվականին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք իմ վրա հարձակում էին գործել, ես, որ դարձա վարչապետ, հիշեցի էդ գործի մասին ու մտածում էի՝ հիմա էդ գործով հետաքրքրվե՞մ, թե՞ չհետարքրքվեմ, հետո մտածեցի, ասեցի՝ լա՛վ, ամոթ ա, հիմա մեկ էլ ասեն՝ «սկսել է իրա անձնական գործերով զբաղվել»։

Էս վերջրես պարզվեց, որ մի քաղաքացի, չեմ կարող ասել՝ ով, իր նախաձեռնությամբ, չգիտեմ ինչ պատճառով, էդ կապակցությամբ դիմում է գրել ու ասել է, թե գիտի՝ ով է կազմակերպել այդ հարձակումը։ Գնացել, ցուցմունք է տվել, կոնկրետ մարդկանց անուններ տվել ու էդ փաստի կապակցությամբ գործ է հարուցվել, ինձ էլ կանչել էին հարցաքննության», - ասել է Փաշինյանը, ապա տեղեկացրել, որ գործով ճանաչվել է տուժող։