Սյունիքում վարազ որսացած տղամարդը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Հունվարի 18-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Լեռնաձոր համայնքի 45-ամյա մի բնակիչ ամիսներ առաջ համայնքի հարևանությամբ գտնվող անտառում վարազ է որսացել։ «Վարազի որսն արդեն մի քանի տարի օրենքով արգելված է։

Կասկածվողի անձը նույն օրը ճշտվեց և նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին։ Տղամարդը, որը որսորդմիության անդամ է, տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացրել «ՏՕԶ» տեսակի 16 մմ տրամաչափի երկփողանի հրացանը, ինչով կատարել էր ապօրինի որսը։ Դեպքի հանգամանքները պարզվում են ոստիկանության Կապանի բաժնում կատարվող հետաքննությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ»,- ասված է հաղորդագրությունում: