Արագածոտնի մարզում բախվել են Nissan Tiida-ն ու «Նիվան»․ երկուսը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

մեքենա

Հունվարի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26 կմ հատվածում Աշտարակ քաղաքի մուտքի մոտ բախվել են Nissan Tiida մակնիշի և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։

1

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

1