Թրամփն անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Պետդեպ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News 

BeFunky-collage

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անհամբեր սպասում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին այսօր JPOST-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական ​​բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը։

Ելույթ ունենալով Բաքվում կայացած էներգետիկ միջոցառման ժամանակ՝ Ջեյքոբսը նշել է, որ խաղաղության պայմանագիրը անվտանգության և բարգավաճման նոր դարաշրջան կբացի Հարավային Կովկասի համար:

 

--00—ԱՊ