Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք․ Ջամբասկի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Djambazki10032024

Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին: Իրադարձության նպատակն էր համակարգված ոչնչացնել հայ ժողովրդին և նրա ինքնությունը Օսմանյան կայսրությունում: Այս մասին թվիթերի իր միկրոբլոկում գրել է Եվրախորհրդարանում Բուլղարիայի ներկայացուցիչ Անգել Ջամբասկին։

«Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և երբեք չենք մոռանա ու չենք ների:

Հիշիր և պահանջիր: Երբեք չմոռանաս»,- գրել է բուլղարացի պատգամավորը:

--00—ՅՄ