ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Իրվին քաղաքը 2020 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել: Այդ մասին հայտում է Արևմտյան շրջանի Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
Ըստ հայտարարության՝ քաղաքապետ Քրիստինա Շին միշտ պատրաստ էր հանդիպել Օրինջ շրջանի Հայ դատի հանձնախմբի վարչակազմի եւ ներկայացուցիչների հետ այս հարցը քննարկելու համար:
Օրինջ շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահ Արմեն Գարբեդյանը շնորհակալություն է հայտնել Իրվին քաղաքին և քաղաքապետին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ուղղված աշխատանքի համար: