Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Screenshot_1

Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել թվիթերի իր միկրոբլոգում՝ շեշտելով, որ պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության և բռնության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։

«Հայոց ցեղասպանության տարելիցին մենք ոգեկոչում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։ Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու, ինչպես նաև խաղաղությունն ու հանդուրժողականությունը խթանելու անհրաժեշտության մասին»,- գրել է ԱԳ նախարարը։

--00—ՅՄ