Հայոց ցեղասպանության մասին դասերը չպետք է դուրս մնան մեր անցյալի, ներկայի և ապագայի պատմությունից

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

1

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ «Այսօր մենք ոգեկոչում ենք 1915թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի անմար հիշատակը:

Խոնարհվում եմ այդ սարսափելի ոճրագործությանը զոհ գնացած մեր 1,5 միլիոն Սուրբ նահատակների հիշատակի առաջ:

Հիշողությունը  ցեղասպանության մասին, ինչպես նաև նրա դասերը երբեք չպետք է դուրս մնան մեր անցյալի, ներկայի և ապագայի պատմությունից: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև ցեղասպանությունը  մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություն և հակամարդկային երևույթ ճանաչող ու դատապարտող քաղաքակիրթ աշխարհին` ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով։

Իսկ մենք, որպես ժողովուրդ և պետություն,  պետք է կարողանանք առաջ նայել, առաջ շարժվել և ակտիվ մասնակիցը դառնալ այսօր աշխարհում տեղի ունեցող բոլոր զարգացումներին' առանց նահանջելու մեր  ինքնությունից ու պատմությունից»։

 

--00—ԱՊ