ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների կողմից ձեռք բերված համաձայնությունը՝ սկսելու սահմանների սահմանազատման գործընթացը։ Այդ մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ.
«Վրաստանը ողջունում է սահմանագծման գործընթացի մեկնարկի վերաբերյալ հայ-ադրբեջանակական հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը: Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում տևական խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր հաստատակամ հանձնառությունը՝ նպաստելու երկու հարևանների միջև խաղաղության և վստահության կառուցման գործընթացին»։
--00—ՍՊ