Հրշեջները մարել են Կապանի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

1134264

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 8-ին, ժամը 14:13-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գործարանային փողոցի էլեկտրական ենթակայանում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի չորս մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է էլեկտրական ենթակայանի գլխավոր տրանսֆորմատորներից մեկում։ Այն մեկուսացվել է ժամը 15։06-ին, մարվել՝ 15։45-ին։ Այրվել է տրանսֆորմատորներից մեկի յուղը։

Նշվում է, որ փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։

--00—ՅՄ