«Ուռա»–ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ՈՒ

«Ուռա»–ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա։ ՀՀ ԶՈւ–ն կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՊՆ–ից։

Նախատեսվում է «Ուռա»–ն փոխարինել «Կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։ Ողջույնի այս ձևը ժառանգություն է մնացել խորհրդային բանակից, բայց այժմ որոշվել է «տեղայնացնել»։ Հեղինակները չեն նախատեսում փոխել «ճիշտ այդպես» և «ոչ մի կերպ» բառերը վերադասին զինծառայողի` հաստատական կամ բացասական պատասխանների դեպքում:

 

--00—ԱՊ