Իմ հրաժարականը ազդանշան էր՝ եթե գնացինք միակողմանի զիջումների, նոր կորուստներ ենք ունենալու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

Հայաստանում շատերը մտածում են, թե Արևմուտքը Հայաստանում լրացնում է այն վակուումը, որը առաջացել է Ռուսաստանի և Իրանի գործողությունների հետևանքով, բայց Թեհրանում ու Մոսկվայում այդպես չեն կարծում, նրանք վստահ են, որ ոչ մի վակուում չկա, ու այդ կոնֆլիկտն առաջանում է Հայաստանի հաշվին։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Դրա համար եմ ասում՝ Հայաստանն Ուկրաինա մի սարքեք», - ասել է նա։ Հարցին, թե արդյո՞ք այս ամենը նա ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանը վերածվում է Ուկրաինայի, Մարուքյանն ասել է, որ «տարբեր առիթներով տարբեր բաներ ասել է»։

«Հիմա ես տեսնում եմ, որ պետք է Արևմուտքի առջև հարց դնենք, եթե դուք չեք կարողանում ՀՀ անվտանգությունն ապահովել, բացել Թուրքիայի սահմանը, հիմա ի՞նչ եք ուզում։ Մենք եկանք Պրահա, ստորագրեցինք Ալմա-Աթան, բա իջեցրինք նշաձողը, ի՞նչ եղավ», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ