Հիմա արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի. Վարդան Ոսկանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

10_07_15_harcazruyc_vardan_voskanyan

Հիմա արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը և հուսալքությունը: Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հիմա արժանապատիվ Հայաստանն ունի երկու թշնամի՝ Բաքվի բարբարոսական վարչախումբը և հուսալքությունը։ 

Երկուսն էլ փորձում են մեզ կոտրել, ծնկի բերել, արգելափակել բանական մեր ուղեղից եկող դիմադրելու բոլոր բնական ազդակները և ոչնչացնել։

Ուստի բանաձևը շատ պարզ է ու հստակ՝ հուսալքությանը հանձնվելը բանական չէ, բնական էլ չէ, և ուղիղ հավասար է Բաքվի բարբարոսական վարչախմբին հանձնվելուն ու անպատիվ կերպով թուլամորթաբար ոչնչանալուն»,-գրել  է նա։

--00—ՅՄ