Կասկածելի բովանդակությամբ համերգները պատրանք են ստեղծում, թե ՀՀ-ում և Արցախում խնդիրները լուծված են

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

Screenshot_3

Տարատեսակ և հաճախ կասկածելի մշակութային բովանդակությամբ համերգները, փառստոնները և հրավառությունները մեզանում խիստ վտանգավոր պատրանք են ստեղծում առ այն, թե Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության կենսական խնդիրն, իբր, լուծված է, և կարելի է զբաղվել խրախճանքով։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հանրային լայն մակարդակում սա բթացնում է ազգային դիմադրողականությունը, քանզի ստեղծում է իրականությունը մոռացնելուն և այն հօգուտ մեզ փոխելու մտայնությունը կասեցնելուն միտված անիրական մեկ այլ «իրականություն», որը թշնամու անհագ ծավալապաշտության խորապատկերին մեզ էլ ավելի խոցելի է դարձնում։

Չեմ դադարելու պնդել, որ, ըստ իս, Հայաստանի հզորացման և բարբարոսների ջախջախման միակ գրավականը պետություն-ամրոցի կառուցումն է, իսկ ամրոցում պետք է լինի ռազմականին մոտ կազմակերպվածություն և կարգ ու կանոն, այլ ոչ թե մշտնջենական բթացնող խրախճանք»։

--00—ՅՄ