Խորհրդարանը ԲԴԽ գիտնական անդամի պաշտոնում ընտրեց Կարեն Թումանյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

photo_2024-02-08_16-23-43

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել էր Կարեն Թումանյանի թեկնածությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ներկայացնելով գաղտնի քվեարկության արդյունքները` ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 69-ը: Քվեատուփում առկա է եղել 69 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Կարեն Թումանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 69 պատգամավոր:

Կարեն Թումանյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվելուց հետո, ԱԺ նիստում երդվել է, ապա ստորագրել երդման տեքստը:

--00—ՅՄ