Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը փորձում էր դանակով մտնել Վատիկանի հրապարակ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

KMO_085521_09832_1_t218

Հռոմի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապի քարոզից առաջ փորձում էր դանակով մտնել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Հռոմի ոստիկանության վարչության մամուլի ծառայությանը:

«Հրապարակ մուտք գործելիս հանդիսատեսի ստուգման ժամանակ տղամարդու մոտ հայտնաբերվել է խոհանոցային դանակ, ձերբակալման ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ նշելով, որ ոստիկաններից մեկը վնասվածք է ստացել։

--00—ՅՄ