Աղվանի-Տաթև ավտոճանապարհին արգելափակումից 39 բեռնատար են դուրս բերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

ֆ

Հունվարի 16-ին, ժամը 09։08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բարձրավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում են ՆԳն Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Բարձրավան գյուղի ավտոճանապարհին արգելափակումից դուրս են բերել մեկ մարդատար ավտոմեքենա (վարորդ և 4 ուղևոր), իսկ ժամը 09:55-ից մինչև 18:50-ն Աղվանի-Տաթև ավտոճանապարհին՝ «Ջիգլոսի աղբյուր» կոչվող տարածքի մոտակայքում, քարշակման եղանակով դուրս են բերել 39 բեռնատար։
 

Ավելին՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ